35-ամյա տղամարդը կիսակառույց շենքի 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք Հախոյանն էր:

Պարզվել է, որ նա ժամը 10:30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Անտառային փողոցի 1 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Աղբյուրի տեղեկություններով՝ բարձրությունը եղել է 33 մետր: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ