«Ի, ո՞նց թե ոնց ես նայում իմ վրա». դատախազը՝ Յուրի Խաչատուրովին

Փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի դիտարկմանը, թե պաշտպանների պատճառով երեք դատական նիստ է հետաձգվել, ասաց, թե այդպես չէ, ու պաշտպանների բացակայութան պատճառով հետաձգվել է մեկ նիստ:

Դատախազության այն դիտարկմանը, թե բանտային պայմաններում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի շատ չէ, քան ազատության մեջ գտնվող մարդկանց մոտ, Ալումյանն արձագանքեց. «Երբ մարդ անզատության մեջ կորոնավիրուսով է վարակվում, որովհետև ինչ-որ մեկի հետ շփվել է, դա իր խնդիրն է, թող չշփվեր, բայց անազատության մեջ գտնվողը չի ընտրում՝ ում հետ շփվել»:

Ինչ վերաբերում է նրան, թե եթե կորոնավիրուսով վարակվելու մտավախություն կա, այդ դեպքում ինչու՞ Քոչարյանը դիմակով և ձեռնոցով չէ, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ իր կողքին նստած փաստաբաններն են դրանք կրում:

Ժամը 18:00-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, պաշտպանական կողմը առաջարկեց նիստը երկարաձգել, և եզրափակիչ ելույթի համար 15 րոպե տրամադրել պաշտպաններին կողմերը չառարկեցին:

Լրացուցիչ ժամանակի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմից Հովհաննես Խուդոյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին,  ասաց. «Իմ կարծիքով՝ ամենակարևոր փաստարկը, թե ինչու Դուք կարող եք և պետք է բավարարեք մեր ներկայացրած միջնորդությունները, այն է, որ այսօր ոչ մեկը դատարանների դռներ չի փակելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ