Ինչպե՞ս էր վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին

Դրամատիկ իրադարձություններ ԱԺ-ում: Կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկման ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև: Նիստը մի քանի ժամով ընդհատվել է:

ԱԺ նախագահի աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի»-ի պատգամավորներին, ապա վարչության նիստ է արել «Իմ քայլ»-ը: Լիագումար նիստը վերսկսելուց հետո «Լուսավոր Հայաստան»-ը ցուցադրաբար լքել է դահլիճը:

Վարչապետը տեղի ունեցածը համարել է քստմնելի սադրանք և ասել, որ դա կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի և բազմաթիվ քրեական գործերի հետ:

«Երբ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- հայտարարել է Փաշինյանը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ