Որքան գումար են վճարել նախկին վարչապետները Քոչարյանի ազատության համար

Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն այսօր ներկայացել են ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական խումբը դատարանին միջնորդել է փոխել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով չորս նախկին վարչապետների անձնական գրավոր երաշխավորությունը:

Դատավոր Աննա  Դանիբեկյանը պարզաբանել է երաշխավորների իրավունքներն  ու պարտականությունները՝ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի: Ըստ օրենքի՝ երաշխավորները վճարում են 500 000 ական դրամ, և եթե ամբաստանյալի խափանման միջոց կալանքը փոխվում է, և վերջինս խոչընդոտում է դատական նիտերին կամ թաքնվում քննությունից, երաշխավորների վճարած գումարն անցնում է պետական բյուջե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ