Գործի քննության հանդեպ առանձնահատուկ ջանասիրություն չեք դրսևորում։ Շաբաթը մեկ նիստ եք անում, հետո երկու ամսով բացակայում։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
Փաստաբանը նկատեց՝ կալանավորման անհրաժեշտ պայմաններից մեկը վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորած ջանասիրությունն է. «Դուք առանձնահատուկ ջանասիրություն չեք դրսևորում։ Եթե նախաքննության ընթացքում քննիչը երկու ամիս դատարան միջնորդություն է ներկայացնում՝ կալանքի ժամկետը երկարացնելու մասին, Դուք որպես դատարան ստուգում եք՝ արդյոք նախորդ երկու ամսին քննիչն առանձնահատուկ ջանասիրություն է դրսևորել, թե ոչ։
Եթե երկու ամսով երկարացնելու մասին կրկին անգամ միջնորդել է,հարցնենք, թե ինչ է արել նախորդ երկու ամսվա ընթացքում ու ինքն էլ ասի, որ գնացել վիրահատվել է, մի հատ էլ արձակուրդ է գնացել։ Դուք կերկարացնեի՞ք կալանքի ժամկետը։ Իհարկե ո՛չ։ Կասեիք, որ անհրաժեշտ ջանասիրություն չի դրսևորել»։