«Մայիսի 8-ի օրով Սասուն Միքայելյանին սադրելը համարում եմ անընդունելի». Ալեն Սիմոնյան

Քննարկում էինք տեղի ունեցածը, բնական է, որ անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը տեղի ունեցած դահլիճում, կապ ունի այն օրենքների հետ, որը մենք ընդունել ենք:
Բնական է, որ պետք է սադրանքներին չտրվել, բայց ակնհայտ է նաեւ, որ մայիսի 8-ի օրով Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի: Ես համարում եմ, որ  իրեն կլասիկ քաղաքական գործիչ հռչակած գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել: Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք է: Սա սադրանք է, որ ունի շարունակական բնույթ:
Այսինքն ընտրվել է մարտավարություն, որ սկզբում իրավիճակը դահլիճում լարվում է, կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են բառեր, ինչպիսիք են՝ հիստերիկ եւ այլն»:
:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ