«Սարից իջավ Սասունը, Կոտայքի դյուցազունը, Ուզեց կոտրի էդմոնին, Փռի ԱԺ էն պոլին»․ Գարեգին Միսկարյան

Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

(նախաբան)
Սարից իջավ Սասունը,
Կոտայքի դյուցազունը,
Ուզեց կոտրի էդմոնին,
Փռի ԱԺ էն պոլին։

(հանգույց)
Բայց էդմոնն էլ դուխով էր,
Թասիբով է, նյուխով էր,
Հանց Դավիթը Սասունի,
Ուժ ցույց տվեց Սասունին։

(հանգուցալուծում)
Էստեղ ազգը խառնվեց,
Պատգամավոր, տուզ ու վեց,
Քֆուր, քյաֆար, հեր ու մեր…
Նույն Ազգային ժողովն էր։

(եզրահանգում)
Պատմաբաններն ասում են,
Թե քաղաք էր Սասունը,
Բայց չգիտեմ որտեղից՝
Նման է շատ մեր գեղին։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, շարունակվում է ԱԺ հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Մեծամիտ ձևով համարդ հայտնեցիր, որից հետո 120 զանգ ես ստանում ասում ես` «Լուսավոր Հայաստա՞նն» է համարս տվել: Որ ամբիոնից «սրիկա եք» ասում, լարվածություն է առաջանում. մի արեք»,- դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանին` ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Սասուն Միքայելյանի ռեպլիկից հետո ԱԺ-ում լարված իրավիճակ և ծեծկռտուք սկսվեց, և Մարուքյանն ասաց. «Ի՞նչ, ի՞նչը կցխեք. պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»:

(նախաբան)Սարից իջավ Սասունը, Կոտայքի դյուցազունը,Ուզեց կոտրի էդմոնին,Փռի ԱԺ էն պոլին։(հանգույց)Բայց էդմոնն էլ…

Posted by Գարեգին Միսկարյան on Friday, May 8, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ