Բաբկեն Թունյանն ԱԺ-ում կատարվածի մասին

Այսօր՝ մայիսի 8-ին, շարունակվում է ԱԺ հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Մեծամիտ ձևով համարդ հայտնեցիր, որից հետո 120 զանգ ես ստանում ասում ես` «Լուսավոր Հայաստա՞նն» է համարս տվել: Որ ամբիոնից «սրիկա եք» ասում, լարվածություն է առաջանում. մի արեք»,- դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանին` ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Սասուն Միքայելյանի ռեպլիկից հետո ԱԺ-ում լարված իրավիճակ և ծեծկռտուք սկսվեց, և Մարուքյանն ասաց. «Ի՞նչ, ի՞նչը կցխեք. պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ