Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացավ, նա լքեց նիստերի դահլիճը

Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»:

Էդմոն Մարուքյանը իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Այդ պահին ԱԺ դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը, Կառավարությունն այս օրերին ԱԺ֊ին է ներկայացնում տարեկան զեկույցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ