Համավարակի պատճառով աշխարհում ամենաշատ աղքատացած մարդը համարվում է Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերության ղեկավար Բեռնար Առնոն: Միլիարդատերը կորցրել է 30 միլիարդ դոլար, նրա կարողությունը կրճատվել է 19 տոկոսով՝ գրում է Bloomberg-ը:
Այսպիսով, Բեռնար Առնոն ավելի շատ փող է կորցրել, քան որևէ մեկն աշխարհում: Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերության, նաև Առնոյի ճակատագիրը կախված կլինի Չինաստանից, որի շուկայում է իրականացվում պերճանքի ապրանքների վաճառքի ավելի քան 1/3-ը, և վերջին տարիներին նաև այդ հատվածի աճի 2/3-ը:
Ի դեպ, կարանտինից հետո Չինաստանում աճում է սպառման մակարդակը: