«Շնորհակալություն, ցտեսություն». Արթուր Վանեցյանի պատասխանը՝ ՀՔԾ-ին

«Շնորհակալություն, ցտեսություն»։ 168․am-ի տեղեկություններով այսպես է պատասխանել Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ին։

Նրան տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում, և որ իր անունը ևս շրջանառվում է, ու 10 օրվա ընթացքում կտեղեկացնեն` քրեական գործ հարուցելու են թե ոչ: ՀՔԾ հրավիրելու նպատակն ըստ էության դա է եղել:

Ըստ աղբյուրի տեղեկությունների` ԱԱԾ նախկին տնօրենը ցուցմունք չի տվել։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրա գրառումը՝ ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։
Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ