ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը նոր պետ ունի:
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Աշտարակի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Գեղարքունիքի ոստիկանապետ:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո Գեղարքունիքի ոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Հակոբյանն ազատվել էր զբաղցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնին էր 2019 թվականի նոյեմբերի 12-ից:
Հայկական Ժամանակ