Մարտի 1-ի գործով մայիսի 8-ին կայանալիք դատական նիստին ներկա կլինի նաև առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս ապրիլի 28-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է մինչև հիմա:
Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել է. «Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին»:
Հիշեցնենք, մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 13-ից առողջական վիճակի պատճառով մեկնել էր արձակուրդ: Նախորդ դատական նիստերը հետաձգվել էին ու նշանակվել մայիսի 8-ին:
Սպասվում է, որ Քոչարյանին կալանքից ազատելու համար դատարանում երաշխավորություն են ներկայացնելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը