Երբ և ինչպես կանցկացվի մեդալի քննությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մեդալի քննությունների շուրջ քննարկումներն ավարտվել են․ մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն։ Կմասնակցի շուրջ 100 հավակնորդ Երեւանից եւ ՀՀ բոլոր մարզերից։

Այս մասին մեզ տեղեկացրին ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։

Նշենք, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «մաթեմատիկա» առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաեւ առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։

Ինչպես հավելեցին վարչությունից, եթե սովորողը «մաթեմատիկա» առարկան ընտրել է՝ որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ