ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նրա գրառումը՝ ստորեւ.
«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։
Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»։