Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 21-ին: Այդ մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Այս գործով առաջին նիստը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին: Դրանից հետո՝ մարտի 26-ին և ապրիլի 23-ին նշանակված նիստերը չէին կայացել՝ արտակարգ դրությամբ պայմանավորված:
Հիշեցնենք, որ քրեական գործով բացի Ս. Սարգսյանից, մեղադրյալի կարգավիճակում են «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):