Օտարերկրացի զբոսաշրջիկների համար Վրաստանն իր սահմանները կբացի հուլիսի 1-ից

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտնել է, թե առաջիկայում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված որ սահմանափակումներն են վերացվելու:

Մայիսի 11-ից բացվելու է ելումուտը մայրաքաղաք Թբիլիսի, սկսելու են գործել արտադրամասերն ու խանութները, սակայն կոշիկի և հագուստի խանութներն առայժմ փակ կմնան:

Մայիսի 14-ից կբացվեն Ռուսթավի քաղաքն ու Գարդաբանիի շրջանը, իսկ մայիսի 18-ից՝ Մառնեուլին:

Գեորգի Գախարիան հայտնել է, որ հունիսի 15-ից Վրաստանը կարող է վերսկսվել ներգնա տուրիզմը, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկների համար Վրաստանն իր սահմանները կբացի հուլիսի 1-ից:

Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ հարևան երկրների հետ ցամաքային սահմաններին անվտանգության միջանցքներ կստեղծվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ