Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։
Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 42-ի։ Մահվան ևս 2 դեպք գրանցվել է այլ պատճառներով՝ ընդհանուր՝ 9։