Նոր մանրամասներ. Իրականում ինչն է դրդել 40-ամյա տղամարդուն 9-րդ հարկից նետել սեփական երեխաներին և ինքնասպան լինել…

Դեռևս երեկ առավոտյան համացանցում հայտվեց Երևանում տեղի ունեցած սարսափելի պատահարի լուրը: Մայիսի 5-ի առավոտյան 08:45-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում: Թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին երեխաների հայրն է եղել՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 և 5 տարեկան էին:

Բնականաբար բոլորին հետաքրքրում էր, թե ինչը կարող էր 40-ամյա տղամարդուն դրդել նման քայլի։ Սկզբում շրջանառվում էր ամուսնինների բաժանության և նրանց միջև եղած վեճերի պատճառը, սակայն հարևաններից ոչ ոք չհաստատեց տեղեկութոյւնը, որ ամուսինները բաժանված են եղել և առանձին են ապրել։ Հարևանները նրանց տանից երբեք ոչ կռվի, ոչ վիճաբանության ձայներ չեն լսել։

Հարևանուհիներից շատերը հայտնեցին, որ ապշած են կատարվածից, շոկի մեջ են, քանի որ ոչ մի պատճառ, ոչ մի խնդիր չէր կարող հանգեցնել նման արարքի։

Սակայն այսօր՝ մայիսի 6-ին MediaNews-ին վստահելի աղբյուրներից, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք կարող հայտնել, հայտնի դարձան, որ երեխաներին 9-րդ հարկից ցած նետած 40-ամյա տղամարդը աղանդի է դավանել,  հայտնի աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչ էր։

Կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղված իրավիճակում մարդկանց մոտ առկա է  հոգեբանական որոշակի ընկճվածություն,  այս իրավիճակը լավագույն պայմաններից մեկն է աղանդների ակտիվացման, նրանց ներկայացուցիչների կողմից նորանոր «հոգիներ որսալու» և մարդկանց մոլորեցնելով իրենց ճանկը գցելու համար։ Աղանդավորական կազմակերպություններւը լավագույն պահն են ընտրել մարդկանց հավատացնելու, որ իրենք ապրում են աշխարհի կործանմանը նախորդող ժամանաշրջանում։  

Սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է, երբ այս և նման այլ կրոնական կազմակերպությունների հետնորդները դիմում են նման քայլի:

Թերևս հատկանշական է, որ սա արդեն դարձել է Ազգային Անվտանգության խնդիր:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ