Հարյուրավոր ադրբեջանցիներ չեն կարողանում տուն վերադառնալ, օգնություն են խնդրում Պուտինից

Ռուս-ադրբեջանական սահմանին կուտակված հարյուրավոր ադրբեջանցիներ օրեր շարունակ չեն կարողանում վերադառնալ հայրենիք:

Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է բացել սահմանները, որոնք փակ են ապրիլի սկզբներից՝ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում:

Հարյուրավոր ադրբեջանցիներ չեն կարողանում տուն վերադառնալ, օգնություն են խնդրում Պուտինից։

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների կիրառմանը: Ինչպես հայտնում է RT-ն, Պուտինը նշել է, որ պետք չէ շտապել սահմանափակումների մեղմացման հարցում:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տարբեր կերպ է զարգանում: Ինչպես արդեն ասել եմ, ինչ-որ հատվածում արդարացված պրոֆիլակտիկ խիստ միջոցներ են, որոնք պետք է պահպանել և անգամ լրացնել, իսկ ինչ-որ այլ հատվածում, հնարավոր է, կարելի է նաև դրանք արդարացիորեն մեղմացնել»,- ասել է նա:

Պուտինն ընդգծել է, որ նման որոշում ընդունելիս պետք է հենվել գիտնականների և մասնագետների կարծիքի վրա, նաև հաշվի առնել բոլոր գործոններն ու ռիսկերը:

«Չի կարելի առաջ վազել, ցանկացած անզգուշություն կամ շտապողականություն կարող է անկանխատեսելի հետևանք ունենալ, հետընթացի բերել: Նվազագույն սխալի դիմաց կարող ենք վճարել անվտանգությամբ, մեր քաղաքացիների առողջությամբ, կյանքով, այդ պատճառով ցանկացած որոշման ընդունման հարցում կառավարության և մարզային մեր գործընկերների պատասխանատվությունը շատ բարձր է»,- նշել է Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ