Երևանի քաղաքապետարանը ստացել է երկու հատ քաղաքային կոմունալ վակուումային մեքենա

Երևանի քաղաքապետարանի և «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ միջև 01.04.2020 թ. կնքված նվիրաբերության պայմանագրով Երևանի քաղաքապետարանը, հաջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է 2020 թվականի արտադրության երկու հատ քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ:

«Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ