ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ են այն լուրերը, որ ազատվել է պաշտոնից:
«Ո՛չ,— ասաց նա,- անկեղծ ասած, չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը: Այսինքն՝ գիտեմ, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին, և ես կարծում եմ, որ սա նաև վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ:
Հուսով եմ, որ այդ առումով ևս անդրադարձ կունենանք»,- ասել է Տիգրան Ավինյանը:
«Ես առաջարկում եմ Միքայել Մինասյանին հաճախակի նմանատիպ տեսագրություններով հանդես գալ, այդ տեսագրություններից մենք նույնպես որոշակի տեղեկատվություն ենք ստանում». Տիգրան Ավինյան
Մանրամասները՝ տեսանյութում: