«Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ վա~յ, էդ ի՞նչ եք բանակցում. Ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի` Արցախի հիմնախնդրին վերաբերող հարցին վարչապետը պատասխանեց.

«Ինձ զարմացրեց, որ դուք ասում եք` ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը: Ինչի հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞: Կա՞ մարդ, որ այլ դիրքորոշում ունի, ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանալ: Դա ԲՀԿ-ի դիրքորոշումը չէ, այլ բոլորիս դիրքորոշումն է»:

Վարչապետը մանիպուլյացիա համարեց, եթե որևէ մեկը ուզում է իրենց դիրքորոշումը կասկածի տակ դնել. «Բացի ժողովրդից` մեզ ոչ ոք չի կարող ասել` վայ, էդ ինչ եք բանակցում: Ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք: Բանակցելիս մենք ոչ մեկից չենք վախենալու` ոչ ներսիններից, ոչ դրսիններից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ