Հայաստանի նախկին դեսպանն իր տեսաուղերձում ընդունեց, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ-ի հանդեպ, իսկ մնացածին լուրջ չեմ մոտենում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Նա վստահ է, որ շուտով շատ հարցերի հանգամանալից պատասխաններ կտրվեն:
«Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում, ինչ-որ նկուղում, և դա, ի դեպ, բոլորին է վերաբերում. հերթով պատասխան են տալու: Թավիշն այդ իմաստով ավարտված է: Ի պատասխան իշխանության գործողությունների՝ որոշ շրջանակների մոտ սրացումներ են տեղի ունենում, և մենք շուտով ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների»,- ասաց Ա.Սիմոնյանը: