Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր կնոջս և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Zara Batoyan-ի հետ միասին այցելեցինք «Նորքի տուն-ինտերնատ»-ի խնամքի տակ գտնվող մեր տատիկ-պապիկներին:
Շնորհավորել ենք բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան գալիք տոների առթիվ և մաղթել քաջառողջություն, երջանկություն, սեր և համերաշխություն: Խոստացել ենք, որ ջանք ու եռանդ չենք խնայի մեր երկիրը զարգացնելու, ամենամեծ բարձունքների հասնելու, ինչպես նաև իրենց կեցության պայմանները բարելավելու համար: