Առաջնագծում տեղադրվել է տեսահսկման 225 ժամանակակից սարք, 64 մարտական դիրքեր էլեկտրականություն են ստացել, 134 մարտական դիրքեր՝ մշտական ջուր, իսկ 35 մարտական դիրքերում տեղադրվել են մոդուլային լոգասենյակներ: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ այսօրվա դրությամբ Զինված ուժերն անցել են սնվելու նոր համակարգի: «Ժամկետային զինծառայողների 74 տոկոսը արդեն նոր համակարգով է սնվում, 54 մարտական դիրքերում նույնպես անցել են սնվելու նոր համակարգին»,- հայտնեց վարչապետը: Նա հավելեց, որ մայիսի 8-ին նախատեսված է բավականին զգալի փուլ իրականացնել, որից հետո զինվորների թիվը, որոնք կանցնեն սնվելու նոր համակարգին, կհասնի մոտ 90 տոկոսի:
Առաջնագծում տեղադրվել է 𝟮𝟮𝟱 գերժամանակակից տեսադիտարկման սարք։
✅ Արդյունաբերական հոսանք է ստացել 𝟲𝟰 մարտական դիրք։
✅ Մշտական ջրով է ապահովվել 𝟭𝟯𝟰 մարտական դիրք։
✅ Մոդուլային բաղնիք է կահավորվել 𝟯𝟱 մարտական դիրքում։
✅ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 𝟳𝟰 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 𝟵𝟬 %-ի։
✅ Մարտական դիրքերի անձնակազմի 𝟱𝟰 %-ը սնվում է նոր սննդակարգով։
Տվյալները՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցից