Ազգային ժողովում վարակակիր կա. Արարատ Միրզոյանը հաստատեց

Ցավոք սրտի, կասկածը հաստատված է, մենք Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված ունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ոչ մի պարտադրանք չկա դիմակ կամ ձեռնոց կրելու, բայց դա ձեր առողջության համար է, կոչ եմ անում ձեռք առնել անվտանգությանը միջոցառումները»,– ասաց նա։

Միրզոյանը վստահեցրեց, որ վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված ու մեկուսացված է։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս անդրադարձել է նաև պետական ծառայողների, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, պարգևավճարներին։

«Այո, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է  ածվել»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը, անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե ինչու է դա արվում պարգևավճարների համակարգով, նշեց, որ այսօր գործող աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրվանից  դեֆորմացված է։

«Այսօր մենք հանրային  ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ գործընթացը, որն այժմ իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար կտրանսֆորմացնենք՝ ձեր հաստատմամբ և աջակցությամբ՝ որպես աշխատավարձի համակարգ»,- շեշտեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ պլանավորում են պետական կառավարման համակարգում՝ հատկապես դատաիրավական  համակարգում ավելացնել աշխատավարձերը։ Վարչապետն ընդգծեց՝ համոզված են, որ դա Հայաստանում արդյուանվետ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ