«Հիմա տեսա՞ք, որ ես կապ չունեմ Միքայել Մինասյանի հետ, իրենք կապ ունեին»․ Էդմոն Մարուքյան

Այդ հարցին կարող է վերաբերմունք ունենալ երեք մարդ՝ Վանեցյան, Մինասյան, Փաշինյան. Առաջին երկուսը ասել են, մինչեւ Փաշինյանն էլ իր տեսակետը չմեկնաբանի, ես որեւէ ձեւով չեմ կարող մեկնաբանել:

Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն առաջարկ է արել, ինչն ինքը մերժել է:

«Հիմա կարող է Փաշինյանը ասի՝ սուտ են ասում: կարող է ասի՝ այո, ես հանձնարարել եմ: Ես ուրիշ հարց եմ տալու Փաշինյանին, բայց վստահ եմ, որ իրենց պատգամավորներից ասած կլինեն, որ հարցը հնչեցնեն, որ ինքն էլ պատասխանի ու այդ թնջուկը հանգուցալուծում ունենա»,-ասաց Մարուքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ