Քոչարյանի կողմնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում և Դեմիրճյան փողոցում: Նրանք ընթերցել են ՀՀ երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» կենսագրական գիրքը:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայոմ և Դեմիրճյան փողոցում, ընթերցանել են "Կյանք և ազատություն" երկրորդ նախագահի կենսագրական գիրքը #flashmob #freepresident #ԱզատությունՆախագահին

Posted by 2rd.am on Tuesday, December 25, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ