ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար ինչ-որ «իքս» հիմնադրամի: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մինասյանը:
Անդրադառնալով նախորդ տեսանյութից հետո եղած հարցերից առաջինին, թե Մինասյանն ինչու չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում: Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասաց նա:
Այն մասին, թե «Սերժի վախտ խի չէի խոսում» և ոչ միայն…
Posted by Mikayel Minasyan on Tuesday, May 5, 2020