Մոտ մեկ ամիս առաջ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները հրապարակումներ տարածեցին իրենց սոցիալական էջերում՝ խնդրելով օգնել երգչուհի Ջուսին, ում մոր մոտ ախտորոշվել էր քաղցկեղ․ ծանր հիվանդությունն արդեն երրորդ աստիճանում:
Երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր ապրումների, մոր ծանր հիվանդության եւ դրամահավաքի մասին:
« Շատ դժվար էր հավատալ եւ ընդունել, որ մայրս ունի նման ծանր հիվանդություն, քանի որ մեր ընտանիքում նման հիվանդության դեպքեր չեն եղել: Ես մտածում էի, որ եթե քաղցկեղով հիվանդ է, ուրեմն վերջ, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել, բայց փառք Աստծո….: Դժվար էր. անալիզների համար անհրաժեշտ էր մեծ գումարներ, երկրում արտակարգ դրություն էր, մեր աշխատանքը փակված, եւ ես հայտնվել էի անեանելի վիճակում: Ընկերներս որոշեցին, ի դեպ, ինձանից թաքուն կազմակերպել դրամահավաք»,-նշեց Ջուսը:
Երգչուհու փոխանցմամբ՝ մոտ 800 հազարի չափով գումար արդեն հավաքվել է, որով Ջուսը հոգացել է նախատեսված քիմիաթերապիայի, անալիզների ծախսերը, որոնք շատ թանկ արժեն:
«Կարծում եմ այլևս նման խնդիրներ չեն լինի, քանի որ ամսի 15-ից մենք նույնպես սկսելու ենք աշխատել: Ըստ իս՝ սահմանափակումները լինեն, թե չլինեն մեկ է միմյանց տուն գնում են, բակերում խմբերով կանգնած զրուցում են, համբուրվում են: Եվ մարդկանց մի զանգված կա, որ չի հավատում հիվանդությանը, եւ իմ կարծիքով՝ ավելի շատ չեն հավատում, քան հավատում են»,-հավելեց երգչուհին: