Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սյուզաննան պատմել է ՀՀ վարչապետից անակնկալ առաջարկը ստանալու մասին։ Քանի որ երեկ կայքերից մեկը զոռ էր տվել իր երևակայությունը, ինչին կարձագանքեմ առանձին, այս պահին իմ կողմից հավելեմ․ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահության կամ Սոցապ նախարարության հետ որևէ զրույց չեմ ունեցել իմ ընկերներից որևէ մեկին «նկատելու» թեմայով։
Եւ անչափ ուրախ եմ, որ վարչապետը, նախագահը ու մյուս գերատեսչությունների ղեկավարներն են կադրային փնտրտուքի մեջ, ու պրոֆեսիոնալ կադրերին գտնում են իրենց գիտակա-հետազոտական գործունեության շնորհիվ։
Հավատացնում եմ, որ դա ինձ համար ավելի արժեքավոր է, քան նույնիսկ իմ ընկերների առաջխաղացումը։ Դրա համար էլ սիրել ու սիրում եմ Նոր Հայաստանը իր բոլոր թերություններով։
Սյուզաննան պատմել է ՀՀ վարչապետից անակնկալ առաջարկը ստանալու մասին։ Քանի որ երեկ կայքերից մեկը զոռ էր տվել իր…
Posted by Styopa Safaryan on Tuesday, May 5, 2020