Եթե նախկին փախածները կարողանում էին Հայաստանի սահմանը հատել, այս պարագայում Գուրգեն Խաչատրյանը չի կարողացել ՀՀ սահմանը հատել: Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա նկատեց, որ պետք է շարժվել մեղադրանքին համահունչ քրեական օրենսգրքի հոդվածներով և իրենք պարտավոր են ներկայանալ նախաքննական մարմնին:
«Կալանք կիրառելու դատարանի որոշումն այս դեպքում՝ ավելի հիմնավորված եղավ, որովհետև իրենց այս քայլը հնարավորություն չի տալիս, որ իրենց բարձր վարձատրվող փաստաբանները այլ խափանման միջոցի հնարավորությամբ դիմեն դատարանին»,-ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական