Ճամբարակ համայնքում կատարվել է մեծածավալ ծառատունկ

Մայիսի առաջին օրերի ընթացքում լայնածավալ ծառատունկ է իրականացվել Գեղարքունիքի մարզի  Ճամբարակ համայնքում:

Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանըծառատունկը կատարվել է համայնքապետարանի եւ«Շեն» բարեգործական­հասարակական կազմակերպության  նախաձեռնությամբ, Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում տեղակայված սարալանջի տարածքում, որտեղ իրականացվելու է 7 հեկտար անտառի հիմնում՝ սողանքների հետագա զարգացումը եւ հողերի դեգրադացիան կանխելու նպատակով։

«Դեղին ակացիայի տնկիները՝ շուրջ 6 հազար հատ, տրամադրել էր «Շեն» կազմակերպությունը: Ծառատնկման աշխատանքներն իրականացրին Ճամբարակի համայնքապետարանի եւ ենթակա կառույցների աշխատակիցները: Այս ծառատունկով անտառը հիմնվել է շուրջ երկու հեկտարի վրա, իսկ մնացած հինգ հեկտարը կլրացվի առաջիկա ծառատունկերի ժամանակ:

Հաշվի առնելով, որ տնկվելու են փոսային եղանակով 1-1,5 մետր բարձրությամբ տնկիներ, կհիմնվի նաեւ ոռոգման համակարգ, ինչն էլ կերաշխավորի տնկիների բարձր կպչողունակությունը: Համայնքապետարանն ապահովում է ծառերի պահպանությունը եւ հետագա խնամքը»,-նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ