Երեխաներին շատ էր սիրում, ամեն ինչ անում էր երեխաների համար. մանրամասներ 9-րդ հարկից վայր նետված հորից ու երեխայից


Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9–րդ հարկից դուրս նետվելու հետ կապված հարևանները շարունակում են մանրամասներ պատմել։

Հարևաններից մեկը մեզ ասաց, որ դեպքի մասին, իր տեղեկություններով, առաջինը տեղեկացել և ոստիկանություն հաղորդում է ներկայացրել շենքի մոտակայքում գտնվող հացի փռի աշխատակիցը։

«Թոշակի գնացած սպա էր Կարենը։ Երեխաներին շատ էր սիրում, իրենց տեսքը, հագուստն արդեն խոսում էր ամեն ինչի մասին։ Ինչքան ես գիտեմ, ՌԴ սահմանապահ զորքերի սպա է եղել։ Իր երեխաների համար ինչ ասես առնում էր , ամեն ինչ անում։

Հստակ ես չգիտեմ՝ կնոջ հետ ինչ հարաբերություններ է ունեցել, ամուսնալուծված էին, թե ոչ, համենայն դեպս, երեխեքի հետ հաճախ էինք հորը տեսնում, մանավանդ շաբաթ-կիրակի օրերին»,- պատմեց hարեւանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ