Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը NewsOne հեռուստաալիքի եթերում կռվի է բռնվել քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոյի հետ:
Պատգամավորը նախ վիրավորել է քաղաքագետին, ինչին ի պատասխան Սեմչենկոն նրան անվանել է «հոգեկան հիվանդ, որն անհասկանալի է, թե ինչպես է հայտնվել Գերագույն ռադայում»:
Այդ խոսքերից հետո Մոսիյչուկը վիրավորանքների տարափ է սկսել քաղաքագետի հասցեին, իսկ հետո մոտեցել ու ձեռնափայտով հարվածել է նրան, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը: Ներկաներին մեծ դժվարությամբ է հաջողվել բաժանել գետնին հայտնված երկու տղամարդկանց: