Հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Արթուր Ալեքսանյանը «Galaxy Group of Companies» ֆեյսբուքյան էջում Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կալանավորման մասին նյութի մեկնաբանությունների բաժնում գրել է՝ «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ գործարար Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։
Խաչատրյանների ընտանիքի փաստաբան Երեմ Սարգսյանը նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը, Գուրգեն Խաչատրյանը կալանավորված է.