Երեւանում, մայիսի 3-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Նուբարաշենի գերեզմանոցների» մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի բնակիչներ՝ 39-ամյա Վիրաբ Զաքարյանի եւ 39-ամյա Տիգրան Մանուչարյանի միջեւ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիճաբանության մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ոստիկանության Էրեբունու բաժին. Պարզվել է, որ Վ. Զաքարյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, իսկ Տ. Մանուչարյանն աշխատում է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։