Լոռիում հովվաշան հարձակումից մահացած տարեց կինոջ փեսան մտավոր խնդիրներ ունի, որոշ ժամանակ հոգեբուժարանում է բուժվել:

Լոռու մարզի Ծաթեր գյուղում հովվաշան հարձակման հետեւանքով մահացած 78-ամյա կինը առողջական խնդիրներ է ունեցել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ծաթերի վարչական շրջանի ղեկավար Բագրատ Ղալայանը` նշելով, որ կինը հիմնականում անկողնային վիճակում է եղել:

«Կինը մեր գյուղից չէր, մի քանի ամիս էր, ինչ փեսան բերել էր, իրենց տանը պահում էին, քանի որ առողջական խնդիրներ ուներ: Իրենց տան շունն է կծել,ո րը կապած է եղել, կապը արձակել է, երեւի դուրս հանելուց է դեպքը եղել: Շան կծելուց հետո ժամեր անց` գիշերը կինը մահացել է»,- պատմեց Ղալայանը:

Նա նշեց, որ կնոջ դուստրը եւ փեսան մտավոր խնդիրներ ունեն, փեսան նաեւ որոշ ժամանակ հոգեբուժարանում է բուժվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ