Ավետ Բարսեղյանի աներոջ տնից մոտ 110 հազար դոլարի ոսկյա զարդեր, փող գողանալու կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդը

Մայիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սեւակ Բ-ն։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս կասկածվում է ապրիլի 12-ին Երեւան քաղաքի Դանիել Վարուժանի փողոցի թիվ 32 տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր եւ գումար գողանալու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին առանձնակի խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել Երեւան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչեւ 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռեւս անհայտ պայմաններում մտել էին իր տուն եւ այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր եւ գումար։

Աղբյուրի տեղեկություններով՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ