Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից: Նա տեղափոխվել է կադրերի ռեզերվ:

Մեր այն հարցին` արդյո՞ք ազատումը կապված է Գավառում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ, պատասխանեցին, որ նման տեղափոխություններ ոստիկանությունում պարբերաբար լինում են: Այլ մեկնաբանություն չտվեցին:

Նոր նշանակում առայժմ չկա, իսկ Գևորգ Հակոբյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ