Առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը դեռևս տանելի է, բայց գնալով ավելանում է: Այդ մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ իրենց կարևոր խնդիրն է այնպես անել, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության, ինչպես եղել է շատ երկրներում։ Այս պահին հիվանդանոցային համակարգում մնացել է 350 ազատ մահճակալ։
Նախարարը նաև բուժվողների մասին մանրամասներ ներկայացրեց: Թորոսյանի հաղորդմամբ՝ 9 քաղաքացի միացված է թոքերի արհեստական սարքավորման, 65 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 2000-ը՝ մեկուսացման վայրերում:
Արսեն Թորոսյանը նաև նշեց, որ սարքերի, բժշակական օգնության անձնակազմի մասով այս պահի դրությամբ պակաս չկա։