Ուղիղ եթերում շուտասելուկ ասող հայ հաղորդավարուհին պայթեցրել է համացանցը

Շուտասելուկը  մանկական ժողովրդական բանահյուսության կատակային տեսակ է։Տաղաչափորեն բաղկացած է մի քանի անդամներից, հանգավոր կամ անհանգ տողերից, որոնց մեջ գերիշխում են նույնահունչ բառերի, նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնությունները դժվարացնելով ճիշտ արտասանությունը։

Շուտասելուկը լեզվահնչյունական յուրօրինակ խաղ է, վարժություն։ Ենթադրում է երկու կողմ՝ առաջադրող և արտասանող֊ կատարող։ Վերջինս պետք է, արագ ու բազմիցս կրկնելով, ճիշտ արտասանի բանաձևը։

Դժվար արտաբերության պատճառով հաճախ արտասանվում է ծիծաղաշարժ աղավաղումներով։ Շուտասելուկը մանկական լեզուն վարժեցնում է հնչյունական բարդ և ճիշտ արտասանության։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ