Երևանում ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ծառայողը ոստիկանական Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին


Երեկ՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ժամը 02:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Զաքարյանը իր վարած Chevrolet մակնիշի 329 II 02 համարանիշի ավտոմեքենայով, Քաջազնունու փողոցի 4/ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ, 45-ամյա Միսակ Վարդանյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդ Կ. Զաքարյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակում:

shamshyan.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ