Կկառուցվի նոր գյուղ՝ պետական միջոցներով. Ջրաձորի ծրագիրը կմեկնարկի ամռանը

Հայաստանի հյուսիսում նոր ջրամբար կկառուցվի։ Միայն թե Կապսի ջրամբարն այնպիսի դիրքում է, որ կքշի-կտանի մոտակա գյուղը՝ Ջրաձորը:

Կապսի ջրամբարի նախագիծը դեռ խորհրդային տարիներին է քննարկվել, հետո 88-ի երկրաշարժը մոռացության է մատնել ծրագիրը, նորանկախ շրջանում չի կառուցվել փողի պակասի պատճառով:

Ծրագիրը հավանության է արժանացել 2013թ-ին, բայց կառուցման աշխատանքն այս տարի կմեկնարկի՝ մի ամբողջ գյուղի տեղափոխմամբ:

Ջրաձորը ջրի տակ չթողնելու համար գյուղը հասցեն փոխում է, բայց անունը կպահպանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ