Հղիության մասին լուրերից հետո Արփի Գաբրիելյանը հանդես է եկել կլորիկացած դեմքով ու թաքցրած փորիկով

Duetro Studio-ն մի շարք հայ հայտնիների մասնակցությամբ ներկայացրել է նոր երգ ու տեսահոլավակ՝ Շնորհակալ ենք, նվիրված բոլոր բուժաշխատողներին։

Երգը կատարում են Արփի Գաբրիելյանը, Սիլվա Հակոբյանը, Էրիկ Կարապետյանը, Սարգիս Ավետիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Յանա Հովհաննիսյանը, Գոռ Եփրեմյանն ու Միհրան Ծառուկյանը։

Տեսանյութում երևում է, թե Արփի Գաբրիելյանը որքան է կլորիկացել ու շարունակում է թաքցնել փորիկը։

Ավելի վաղ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը ինստագրամի իր էջում ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ Սուրբ Զատիկից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ երգչուհին հղի է:

Մեր տեղեկություններով՝ Արփին անգամ «Երգիր, թե կարող ես» հաղորդման ժամանակ, իր կարգավիճակից ելնելով, չի մասնակցել ֆիզիկական ակտիվություն պահանջող փուլին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ