Սահմանվել են մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտներում կորոնավիրուսի կանխարգելման անվտանգության կանոնները

ՀՀ պարետի որոշմամբ՝ սահմանվել են մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները։ https://bit.ly/2ypfPvj

Ըստ այդմ, մասնավորապես, անհրաժեշտ է

☑️ Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

Բարձր ռիսկային խմբում են՝
ա. թույլ իմունային համակարգով անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ,
սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

☑️Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի
վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 11-ով
սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝
աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

3) Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

4) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։

ՀՀ պարետի որոշմամբ՝ սահմանվել են մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսի տարածման…

Posted by ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am on Sunday, May 3, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ