«Հայաստանում դիմակների արտադրություն է սկսվում, դիմակի խնդիր չենք ունենա»․ վարչապետ Փաշինյան

Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է սկսվում, և հույս ունենք, որ մինչև 200 հազար դիմակ կարտադրվի, և դիմակի խնդիր չենք ունենա։ Այդ մասին ուղիղ եթերում կորոնավիրուսի և տնտեսական հարցերի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ արտադրությունը պետք է սկսվի արդեն այսօրվանից։

Նա վստահեցրեց, որ դիմակների պակասուրդ չունեն, խնդիրը հիմնականում գներն են։ Ավինյանն ասաց, որ այս փուլում շատ կարևոր է բոլոր քաղաքացիներին ձեռնոցներով և դիմակներով ապահովելը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ աշխատավայրերում ջերմաչափումը պետք է կատարվի երկու անգամ՝ առավոտյան և օրվա երկրորդ կեսին։ Դա ևս մեկ հնարավորություն է հիվանդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ