Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը միջազգային գիտական համագործակցությանը կոչ է արել հայտնագործել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և հաջողության դեպքում այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհին, հայտնում է Reuters գործակալությունը:
Պապը կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով իր կիրակնօրյա ուղերձը հղել է պապական գրադարանից Սուրբ Պետրոսի հրապարակի փոխարեն:
Նա խրախուսել է միջազգային համագործակցությանը՝ հաղթահարելու ճգնաժամը և պայքարելու վիրուսի դեմ, որով վարակել է գրեթե 3,5 միլիոն մարդ և որը սպանել է ավելի քան 240 000 մարդու ամբողջ աշխարհում:
«Իրականում կարևոր է միավորել գիտական հնարավորությունները՝ թափանցիկ և անկողմնակալ կերպով գտնելու պատվաստանյութեր և բուժումներ», – ասել է նա:
Ֆրանցիսկոսն ասել է, որ կարևոր է նաև «երաշխավորել համընդհանուր հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներին, որոնք հնարավորություն կտա վարակված յուրաքանչյուր անձի աշխարհի յուրաքանչյուր մասում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»: