Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, որ ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց Mercedes մակնիշի 36 PA 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով Երևանի բնակիչներ 41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական ենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: